03:02:28 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա Զախարովա

    20:07 23 Հունվար 2025

    Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև  հաշտության և ամուր ու կայուն խաղաղության  իրական ճանապարհային քարտեզը  եռակողմ հայտարարությունների  մեջ է, որն ընդունվել են 2020-2023 թվականներին։ 

    Հունվարի 23-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսին Զախարովան նշել է, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ  երկխոսությունը և միշտ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բոլոր հարցերում` խաղաղության պայմանագրի մշակման, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի, քաղաքացիական հասարակությունների  շփումների զարգացման, կայուն խաղաղության հաստատման նպատակով։  

    «Ինչ վերաբերում է տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափին, ապա դա հեռանկարային մեխանիզմ է։ Վերջին՝ երրորդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ստամբուլում` անցած տարվա հոկտեմբերի 18-ին, երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնեցրել են հետագա գործողությունների պլանը, որը, համոզված եմ, կիրականանա ընթացիկ 2025 թվականին»,- ասել է Զախարովան և ընդգծել, որ վատ չէր լինի,  եթե կողմերը ցուցաբերեին հարգալից վերաբերմունք միջազգային իրավունքի և միմյանց նկատմամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ