18:23:15 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեկնաբանություն. Ադրբեջանի նախագահի հակասական հայտարարությունները

    00:54 17 Հոկտեմբեր 2021

    Բաքվի պաշտոնյաները, հատկապես նախագահ Իլհամ Ալիևը, շարունակում են հակասական հայտարարություններ անել Հայաստանի հետ համաձայնության վերաբերյալ:

    Ադրբեջանի նախագահը, Հայաստանին մեղադրելով   Արևմուտք թմրանյութեր արտահանելու մեջ, կարևորել  է գերիների փոխանակման ոլորտում Ադրբեջանի  և Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ կնքված խաղաղ պայմանագրի դրույթների իրականացումը : Կասկած չկա, որ հակասական հայտարարությունները բխում են քաղաքական պաշտոնյայի անճշտությունից: Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ելույթ ունեցավ ԱՊՀ համաժողովում ասելով, Բաքուն Լեռնային Ղարաբաղի պատերազմում ձերբակալված բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանի կառավարությանը, իսկ դրա դիմաց Հայաստանը հանձնել է Ադրբեջանի  գերիներին:

    Բաքվի կառավարությունը հայ գերիների վերադարձի դիմաց պահանջում է ականապատ տարածքների քարտեզները: Թվում է, թե ականներ հարցում արտասահմանյան հետք չկա և    Ադրբեջանի իշխանությունները դարձել են արտասահմանցի դավադիրների սադրանքների զոհը: Իլհամ Ալիևի կառավարությունը  Լեռնային Ղարաբաղի պատերազմ հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների վերադարձը հատկապես միջազգային հարթակներում դարձրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման գերխնդիրը: Սակայն խաղաղության պայմանագրի ստորագրումից մեկ տարի անց, Ադրբեջանի  քաղաքացիներից ոչ մեկին թույլ չեն տվել վերադառնալ հայրենիք: Ակնհայտ է, որ որոշ օտարերկրացիների մասնակցությունը Ադրբեջանի կառավարության կարևոր և կառուցվածքային որոշումներին Բաքվի համար մի շարք խնդիրներ է ստեղծել: Իսկ հետագայում այդ խնդիրները կուժեղանան այդ երկիրը կհայտնվի բարդ իրավիճակում:

    Կովկասի հարցերով հայ փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել.«Լեռնային Ղարաբաղի ձեռքբերման շուրջ Հայաստանի հետ հակամարտությունում Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ քաղաքականությունը տապալվել է: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ լուծված չէ, և Ադրբեջանի Հանրապետությունը վերահսկողություն չունի Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքների գրեթե 3000 քառակուսի կիլոմետրի տարածքների վրա»:

    Իլհամ Ալիևի հայտարարությունից երկու օր անց, նա Հայաստանին մեղադրեց Իրանի մասնակցությամբ դեպի Արեւմուտք թմրանյութերի լայնածավալ շրջանառության մեջ: Ակնհայտ է, որ կեղծ մեղադրանքները, որոնք հերքվել են Իրանի և Հայաստանի իշխանությունների կողմից, ցույց են  տալիս, որ Ադրբեջանի նախագահը, իր տերերին, Իսրայելի և ԱՄՆ -ի ռասիստական ​​վարչակարգին և Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ընդլայնմանը դեմ հանդես եկող որոշ օտարերկրյա կառավարություններին հաճոյանալու համար է հանդես գալիս նմանբ հայտարարությամբ: Սակայն որքա՞ն է նա կարող ՛արունակել նման հայտարարություններ անել

    Իլհամ Ալիեւը այն պայմաննեռում է հանդես գալիս Ադրբեջանի ազգային շահերին հակասող կեղծ հայտարարություններով, երբ երկու օր առաջ  կոչ էր արեց ընդլայնել իր երկրի հարաբերությունները Իրանի հետ: Այս հանգամանքներում կասկած չկա, որ Սիոնիստական ​​ռեժիմը Ադրբեջանի նախագահին թելադրում է կեղծ հայտարարություններ և մեղադրանքներ  հնչեցնել Իրանի հասցեին:

    Մի կողմից, Իլհամ Ալիեւի կառավարությունը ստիպված է օգնել օտարերկրյա կառավարություններին իրականացնել իրենց քաղաքականությունը Կովկասյան տարածաշրջանում, մյուս կողմից, փորձում է վերջ դնել Հայաստանի հետ հակամարտությանը: Այդ քաղաքականության արդյունքում ադրբեջանցի պաշտոնյաները մշտապես ստիպված են լինում հակասական ու սխալ հայտարարություններ անել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս