15:06:12 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ազատություն Աշոտ Երկաթին

    21:11 8 Դեկտեմբեր 2021

    զատություն Աշոտ Երկաթին

    ​Սիրելի՛ հայրենակիցներ.

    Հայտնի է, որ ս. թ. դեկտեմբերի 1-ին դատախազության միջնորդության հիմքով ՀՀ Վերաքննիչ դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորվեց արցախյան 3 հերոսամարտերի մասնակից, հաղթանակած «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ):

    Հաղթանակներ կերտած հրամանատարը շուրջ մեկ տարի գտնվում էր դատական հետապնդումների մեջ և ի վերջո իշխանությունները, բազմաթիվ փորձերից հետո հասան իրենց իրական նպատակին՝ հրամանատարին կալանավորելուն, իսկ իբրև իրենց վարքագծի քողարկում ընտրեցին կեղծ «ապօրինի զենք-զեինամթերք» պահելու մեղադրանքը։

    Այս սարքովի մեղադրանքի սնանկությունը տեսանելի է անգամ ոչ մասնագիտական և անզեն աչքով, և հրամանատարը քաղաքական հետապնդումների զոհ է, ուրեմն և՝ քաղբանտարկյալ:

    ՀՀ վայ-իշխանությունները փաստորեն իրականացնում են մեր դարավոր թշնամու քաղաքական պատվերը, այն է՝ մեկուսացնել արցախյան հաղթանակը կերտած հերոսներին: Անթաքույց է, որ վերջնական նպատակը՝ Սյունիքը թշնամուն նվիրաբերելու գործընթացն ավարտելու ճանապարհին բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելն է:

    Սիրելի՛ հայրենակիցներ.

    Հայրենիքի և նրա նվիրյալների ճակատագրի հանդեպ մտահոգությունը մեզ՝ «Ձայն հայրենեաց» հայ մտավորականների և մշակույթի գործիչների շարժմանը, «Պահեստազորի սպաներ» շարժմանը, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ին, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությանը, քաղաքական, հասարակական, մշակութային հեղինակավոր բազմաթիվ գործիչներին մղել է ստեղծելու Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ:

    Կոչով դիմում ենք Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ մտահոգ կազմակերպություններին, անհատներին, ողջ հայությանը՝ սատարելու լեգենդար հրամանատարին:

    Մեր նշանաբաններն են՝ «Ազատություն Աշոտ Երկաթին» և «Ձեռքերդ հեռու սյունյաց քաջորդի բոլոր քաղբանտարկյալներից»:

    Աշոտ Երկաթի պաշտպանության խորհուրդ

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս