16:06:41 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի պատմական ամրոցը (ֆոտո)

    12:32 6 Փետրվար 2023

    Թուրքիայում փետրվարի 6–ի վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է նաեւ Այնթափի պատմական ամրոցը։

    Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիան ցնցած երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի հզոր ամրոցը, որը երկար տարիներ կանգուն է եղել։

    Նշենք, որ փետրվարի 6-Ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։

    Մահացածների թիվը անցնում է 70-ը, վիրավորներինը՝ 400–ը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս