14:36:22 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առանց Ռուսաստանի աջակցության Թուրքիայից ժամեր կպահանջվեն հանրապետության հրապարակում կիսալուսին ծածանելու համար

    18:16 7 Դեկտեմբեր 2021

    Զատուլինը հարցազրույց է տալիս Հ1-ին, որում նշում է, թե իր համար շատ առեղծվածային էր Շուշիի ընկնելը, այնուհետև վերահաստատում այն, որ Ռուսաստանը շարունակում և շարունակելու է իր ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Պետ դումայի պատգամավորը հայ հանրությանը հասկացրեց, որ չի կարող լինել իր հռետորաբանության մեջ այնքան կոշտ, որքան Թուրքիան է Ադբեջանի համար, քանի որ այդ դեպքում կկորցնի իր միջնորդի դերը և աղետալի հետևանքներ կլինեն հայ հանրության համար:

    Այս ամենից հետո, Նիկոլ Փաշինյանը հավաքեց իր ԱԺ խմակցությանը, հետո արտախորհրդարանական ուժերին և արտաքին մարտահրավերների հետ կապված «խորհրդակցություն» անց կացրեց: Այդ հավաքներից 1-2 օր անց Սամվել Բաբայանը և Արամ Սարգսյանը սկսեցին հարցազրույցներ տալ, այդ թվում հանրայինին և հայտարարել, որ հնարավոր է Հայաստանի անդամակցության կասեցումը ՀԱՊԿ-ին:

    Դուք հասկանու՞մ եք, թե ինչ կարող է լինել այս ամենի հետևանքը: Հասկանու՞մ եք, որ առանց Ռուսաստանի աջակցության Թուրքիայից ժամեր կպահանջվեն հանրապետության հրապարակում կիսալուսին ծածանելու համար: Ու՞ր են ձեզ տանումայս մարդիկ:

    Ցանկացած ոք, ով դեմ է հայ ռուսական հարաբերություններին կամ միամիտ մոլորյալ է , կամ հակահայ սրիկա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս