07:37:49 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավտոմեքենան բախվել է պատին. 22-ամյա վարորդը մահացել է

    23:57 26 Հունվար 2023

    Հունվարի 25-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի թիվ 6 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հյուրանոցի պատին:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել վարորդի դին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս