11:30:12 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանը զգուշացրեց՝ համը մի՛ հանեք, թե չէ և՛ Արցախը և՛ Նախիջևանը հետ կվերցնեմ. Շաքարյանց

    22:37 18 Հոկտեմբեր 2021

    Իրանը փաստացի ասել է Ռուսաստանին՝ եթե դու հրաժարվում ես այդ տարածքներից, ապա ինքը չի զիջելու այդ տարածքները երրորդ կողմին փոխանցելու իրավունքը։ Դա է պատճառը, որ Իրանից վերջերս հնչում են, մոտավորապես, հետևյալ խոսքերը՝ «համը մի հանեք, թե չէ Ղարաբաղն ու Նախիջևանը հետ կվերցնենք, մենք չենք հրաժարվել այս տարածքներից»։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։

    Նրա խոսքով՝ Փաշինյանին այսօր բարոյապես չափալախում են բոլոր կողմերից, և, ի վերջո, չի կարելի «քաղաքական աշխարհում բոլորի համար հարմար պոռնիկ լինել»։

    Խոսելով ՀՀ երեք մարզերում կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին՝ վերլուծաբանը նկատեց, որ եթե Սյունիքում սպասելի էր այսպիսի արդյունք, որ իշխանությունը կկրի նման մեծ տարբերությամբ պարտություն, քանզի ի տարբերություն հունիսի 20-ի այս անգամ վարչական լծակ ու բանակ չէր քվեարկել, լցոնումներ չկային, ապա Գյումրիի պարագայում հանելուկ էր, որովհետև հենց Գյումրին էր նպաստել ժամանակին այս իշխանությունների վերարտադրմանը։

    Մանրամասները՝ տեսանյութում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս