15:51:41 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանցիների հետ «համակեցությունից» խոսողներն ուղղակի կողմ են արցախահայության բնաջնջմանը

    23:50 3 Դեկտեմբեր 2021

     ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են»,- հաղորդում է Արցախի ԱԱԾ–ն: Սա Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող բնաջնջման ու հայատյացության քաղաքականության հետևանք է:

    Արդեն երրորդ քաղաքացիական անձն է սպանվում Արցախում հրադադարի հաստատումից ի վեր: Ալիևը միջազգային հանրության համար կշարունակի «խաղաղության» իր կեղծ քարոզը, իսկ Ադրբեջանի ներսում հայ ժողովրդի նկատմամբ կքարոզի ատելություն, թշնամանք և կիրականացնի ահաբեկչական քաղաքականություն:

    Դրան համարժեք պատրաստվելու համար պետք է համառ դիվանագիտական աշխատանք տանել, զինվել, ուժեղանալ և ոչ թե «դանթել» թվացյալ խաղաղության մեջ, իսկ հետո իրավիճակից դուրս գալու համար այլ մեղավորներ փնտրել:

    Այսքանից հետո մեզ մոտ կգտնվեն մարդիկ, որ կխոսեն ադրբեջանցիների հետ «համակեցությունից», այդ մարդիկ ուղղակի կողմ են արցախահայության բնաջնջմանը, այլ բնութագրում ես չունեմ նման քարոզ իրականացնողների վերաբերյալ»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ