17:54:56 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բացահայտվել է Samsung Galaxy S22 Ultra-ի դիզայնը

    21:26 24 Հոկտեմբեր 2021

    Համացանցում հայտնվել է Samsung Galaxy S22 Ultra սմարթֆոնի հետեւի վահանակի պատկերը, հաղորդել է Tom's Guide պորտալը։

    FrontTron ինսայդերը հրապարակել է Galaxy S22 Ultra-ի հետեւի վահանակի լուսանկարը, որը նախկինում նկատել են չինական Weibo սոցիալական ցանցում։ Չնայած այն հանգամանքին, որ սմարթֆոնը պետք է ստանա ապակե վահանակ, օգտատերերը նկատել են, որ լուսանկարում ցուցադրված է մետաղյա կափարիչ։

    Բացի այդ, օգտատերերը նկատել են, որ Samsung-ը հրաժարվել է տեսախցիկների զանգվածային բլոկից: Սա կարող է նշանակել, որ յուրաքանչյուր մոդուլ այժմ առանձին-առանձին դուրս կգա կորպուսից:

    Ենթադրվում է, որ Samsung Galaxy S22 Ultra-ն կստանա 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, 12 ՄՊ գերլայն անկյունային հաղորդիչ եւ երկու 12 ՄՊ օբյեկտիվներ։ Բոլոր մոդուլները պետք է աջակցություն ստանան պատկերի օպտիկական կայունացման համար:

    Սպասվում է, որ Samsung-ը կներկայացնի Galaxy S22 Ultra-ն հաջորդ տարվա սկզբին: Galaxy S22 սերիայի մոդելները կվաճառվեն Exynos 2200 չիպով եւ AMD RDNA 2 ինտեգրված գրաֆիկական պրոցեսորով կամ Snapdragon 898 չիպի հիման վրա՝ կախված շուկայից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս