17:54:13 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Գյադաների ժամանակը» Հայաստանում սկսվել է 1991թ.-ից և շարունակվում է մինչև այսօր․ Լևոն Մնացականյան

    12:29 17 Հոկտեմբեր 2021

    «Գյադաների ժամանակը» Հայաստանում սկսվել է 1991թ.-ից և շարունակվում է մինչև այսօր։

    ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում (որոշակի բացառությամբ 2-րդ նախագահի կառավարման տարիներին) սկսվել և շարունակվում է «գյադաների ժամանակը»։

    Տարիներ շարունակ հայի (արիացու) արժեհամակարգով դաստիարակված մարդիկ ստորադասվել են «քուչում ձեն հավաքողներին», վարժարաններում ու ԲՈՒՀ-երում կրթվածները՝ «բիսետկեքում քաղաքականություն վերլուծողներին», կիրթ և խելացի կանայք՝ «գլամուռային մանեկեններին»։

    Հիմա բոլորս կանգնել ենք կոտրած տաշտակի առջև, որովհետև խեղաթյուրվել է մեր արժեհամակարգը…

    Սակայն հուսով և վստահ եմ, որ «հայ» ազգն այնքան խելացի է և խորիմաստ, որ այս օրհասական պահին ողջամտություն է ցուցաբերելու և դրանով իսկ փրկելու է մազից կախված Հայաստանը։

    Հ.Գ. Ամեն բան լավ է լինելու… բոլորս ենք լավ լինելու…

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս