07:58:05 30°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գողության համար հետախուզվող Դիանան հայտնաբերվեց

    12:32 29 Հունիս 2022

    Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների, անձնագրային բաժանմունքի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին Վրացյան փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Դիանա Պ.-ն:

    Ոստիկանությունից  հայտնում են, որ նա հունիսի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

    Առանց խափանման միջոցի:

    Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս