- Քննչական կոմիտեն Յուրի Շատունովի մահվան դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցել
- Գագարինում երեկվա կրակոցներից հետո Հրազդանում հայտնաբերվել է Range Rover, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր
- Անցյալը մոռացողը իրավունք չունի սրբի քող քաշել վրան և իրարամերժ ու վեհ հայտարարություններ անել ներկայում
- Ուկրաինայում հայտարարել են՝ երկրի ենթակառուցվածքներին 95 միլիարդ դոլարի վնաս է հասցվել
- Իտալիայում տաքսու վարորդները զանգվածային գործադուլ են հայտարարել
- Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական խմբաքանակի մասին
- Վերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո»
- «Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ
- Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ
- Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Իսպանիա
Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է. «Դիմադրություն» շարժում
20:03 23 Մայիս 2022«Դիմադրություն» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով:
Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի:
Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլեւ Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում։
Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խոսվում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը։
Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից: Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը:
Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն:
Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝
վերահաստատում ենք.
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը եւ առոչինչ են։
Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին և ձևավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն»։
Լրահոս
- Քննչական կոմիտեն Յուրի Շատունովի մահվան դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցել 23:36 5 Հուլիս 2022
- Գագարինում երեկվա կրակոցներից հետո Հրազդանում հայտնաբերվել է Range Rover, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր 23:24 5 Հուլիս 2022
- Անցյալը մոռացողը իրավունք չունի սրբի քող քաշել վրան և իրարամերժ ու վեհ հայտարարություններ անել ներկայում 23:13 5 Հուլիս 2022
- Ուկրաինայում հայտարարել են՝ երկրի ենթակառուցվածքներին 95 միլիարդ դոլարի վնաս է հասցվել 23:02 5 Հուլիս 2022
- Իտալիայում տաքսու վարորդները զանգվածային գործադուլ են հայտարարել 22:50 5 Հուլիս 2022
- Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական խմբաքանակի մասին 22:38 5 Հուլիս 2022
- Վերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» 22:29 5 Հուլիս 2022
- «Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ 22:16 5 Հուլիս 2022
- Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ 21:56 5 Հուլիս 2022
- Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Իսպանիա 21:45 5 Հուլիս 2022
- Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան և Չինաստան կրճատվում է 21:33 5 Հուլիս 2022
- Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով 21:18 5 Հուլիս 2022
- Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 21:07 5 Հուլիս 2022
- Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը 20:53 5 Հուլիս 2022
- Պուտինը ռեզիդենտների կողմից արտարժույթը հայրենադարձելու մասին հրամանագիր է ստորագրել 20:37 5 Հուլիս 2022
- Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին 20:25 5 Հուլիս 2022
- Պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան՝ «Изгнанная» 20:15 5 Հուլիս 2022
- Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը 19:53 5 Հուլիս 2022
- Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նախընտրելի անունները 19:39 5 Հուլիս 2022
- ՔՊ-ն ընտրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի խորհրդի անդամներ. Նրանց շարքում է Կարեն Անդրեասյանը 19:28 5 Հուլիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
23:24 5 Հուլիս 2022 Գագարինում երեկվա կրակոցներից հետո Հրազդանում հայտնաբերվել է Range Rover, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր Գագարինում երեկվա կրակոցներից հետո Հրազդանում հայտնաբերվել է Range Rover, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր
-
21:18 5 Հուլիս 2022 Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով
-
21:07 5 Հուլիս 2022 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Քաղաքականություն
-
22:29 5 Հուլիս 2022 Վերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» Վերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո»
-
22:16 5 Հուլիս 2022 «Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ «Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ
-
21:56 5 Հուլիս 2022 Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ