19:14:14 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առևտրի կենտրոն

    09:15 15 Օգոստոս 2022

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, ծանոթանալու որոնողափրկարարական աշխատանքներին։

    Փաշինյանին դեպքի վայրում դիմավորեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

    Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 5 զոհ, որից մեկի ինքնությունը պարզված չէ։ Վիրավոր է ավելի քան 60 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս