13:42:17 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զինված ուժերում թիրախներ են նշանակվում, որոնց վրա հետագայում «ջարդվելու» են գործեր․ Աբրահամյան

    14:37 9 Դեկտեմբեր 2021

     


     

    Սամվել Բաբայանն, ըստ էության, հաղորդում է տվել հանցագործության մասին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Արցախ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություններըին:

    «Ակնհայտ է, որ ԶՈՒ ԳՇ-ում, բանակում կամ անվտանգության մյուս կառույցներում նման կեղծումների, խմբագրումների հնարավորություն ունի միայն իշխանությունը, նաև ակնհայտ է, որ սրա հասցեատերն իշխանությունն է։

    Ստացվում է, որ իշխանությունը, 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելուց կամ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործեր հարուցելուց առաջ, փաստորեն, փորձում է վերախմբագրել կամ սրբագրել որոշումներ, հրամաններ, ինչի նպատակն է այդ իրադարձությունների գլխավոր պատասխանատվությունը փորձել բարդել ԶՈՒ-ի վրա, տարբեր օղակների վրա, կոնկրետ նախկին և ներկա զինվորականների վրա, փախչել պատասխանատվությունից, ցույց տալ՝ իբրև ինչ մեղք ուներ «խեղճ» իշխանությունը։ ԶՈՒ-ում թիրախներ են նշանակում, որոնց վրա հետագայում ջարդվելու են գործեր»,- ընդգծեց Աբրահամյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս