20:15:32 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զովունի գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

    00:12 20 Հոկտեմբեր 2021

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում բնակվող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։

    Քննչական կոմիտեից հայտնում են, որ ահազանգի հիման վրա դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը և հիշյալ բնակարանի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերել 1949թ․ և 1954թ․ ծնված  ամուսինների դիերը, իսկ մահճակալի կողային հատվածներում՝ ապակյա բաժակներ, որոնց մեջ եղել են սպիտակավուն հեղուկի զանգվածներ: Բնակարանի հյուրասենյակից հայտնաբերվել է նաև գրություն։

    Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող մի շարք անձանցից։

    Նշանակել են դատաքիմիական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
    Ամուսինների մահվան իրական հանգամանքները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ