07:09:35 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի նախագահին հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր

    20:17 24 Մայիս 2022

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ:

     

    Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:

     

     

    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդգծելով երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը՝ իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան և Ալար Կարիսի կողմից ստացել փոխադարձ հրավեր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս