19:21:51 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աթենք. Թուրքիայի մտադրությունները Միջերկրական ծովի «ավելի ընդարձակ տարածաշրջանի խաղաղությանն են սպառնալիք ներկայացնում»

    21:37 19 Հոկտեմբեր 2021

    Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը դատապարտել է Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի հանդեպ Թուրքիայի սադրանքն ու ագրեսիվ հռետորաբանությունը, ինչը արտացոլված է Եռակողմ գագաթաժողովի համատեղ հռչակագրում, հայտնում է Greek City Times-ը:

    Միցոտակիսը Թուրքիայի կողմից Nautical Geo հետախուզական նավի հետապնդումը եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի հորատումը անվանել է այնպիսի միջադեպեր, որոնք «տեղ չեն թողնում Անկարայի մտադրությունների սխալ մեկնաբանման համար»:

    Ինչպես նա է ասել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ համատեղ ասուլիսում, թուրքական ղեկավարությունը ցույց տվեց, որ չի հասկանում միջազգային հանրության ուղերձները: Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի մտադրությունները Միջերկրական ծովի արեւելքի եւ Էգեյան ծովի «ավելի ընդարձակ տարածաշրջանի խաղաղությանն են սպառնալիք ներկայացնում»:

    Վարչապետը հստակ հղում է արել նաեւ Կիպրոսի խնդրին՝ հայտարարաելով, որ Անկարան հավատարիմ չէ դրա լուծման «կառուցողական դիրքորոշմանը»:

    Հունաստանը, Կիպրոսը եւ Եգիպտոսը համաձայն են, որ դեպի առաջ միակ ճանապարհը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերն են, եւ մասնավորապես՝ Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսումը:

    Միաժամանակ, Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը «իր գործողություններով հայտարարում է իր մտադրությունների մասին՝ նա պաշտպանում է իր պաշտպանությունը, ստորագրում է համագործակցության մասին համաձայնագրեր՝ միջազգային իրավունքի լույսի ներքո, եւ ամրապնդում իր ռազմավարական դերը տարածաշրջանում»:

    Նրա խոսքով՝ Աթենքը, Նիկոսիան եւ Կահիրեն հայտարարել են միջազգային օրինականությանն իրենց նվիրվածության մասին՝ ստորագրելով միջազգային ծովային իրավունքի հիման վրա ծովային գոտիների սահմանազատման մասին համաձայնագրեր: Հունաստանի վարչապետը երեք երկրների բարիդրացիական հարաբերությունները հակադրել է «հրազենային նավակների քաղաքականությանը, պատերազմի սպառնալիքներին եւ 21-րդ դարին ոչ բնորոշ գործելակերպին»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ