21:59:53 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում ՄԹ դեսպան. Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են

    18:20 17 Օգոստոս 2022

    Երևանում բրիտանական դեսպանատան առջև կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։

    Այս դժվար պահին Բրիտանական դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հղում Հայաստանի ժողովրդին։

    Օգոստոսի 14-ին Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր․

    «Ցնցված և խորապես վշտացած եմ այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրով։ Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում եմ լիարժեք ու շուտափույթ ապաքինում»։
     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս