18:37:56 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԴԲ-ն Վաշինգտոնում և Նյու Յորքում խուզարկում է ռուս միլիարդատեր Դերիպասկայի ազգականներին պատկանող տները

    23:38 19 Հոկտեմբեր 2021

    ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկություն է իրականացնում ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի տանը Վաշինգտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է բրիտանական BBC-ին՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:

    Մինչդեռ գործարարի ներկայացուցիչը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ նշված տունը պատկանում է ոչ թե Դերիպասկային, այլ նրա ազգականներին: Ընդ որում, ըստ խոսնակի՝ ՀԴԲ-ն խուզարկություն է իրականացնում Դերիպասկայի՝ ոչ միայն Վաշինգտոնում, այլ Նյու Յորքում ապրող ազգականների տանը: Նրա խոսքով՝ խուզարկությունը իրականացվում է ԱՄՆ պատժամիջոցների հիման վրա կազմված հրամանագրի հիմքով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս