- ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
- Այս շաբաթավերջին շվեյցարական Ալպերում ձնահոսքի հետեւանքով զոհվել է 10 մարդ
- Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար. Շիրակի, Սյունիքի, կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում
- «Ում վստահում եմ, նրան էլ նշանակում եմ». Կադիրովը մեկնաբանել է 26-ամյա եղբորորդուն Չեչնիայի փոխվարչապետ նշանակելը
- Փրկարարները դուրս բերել արգելափակված 7 ավտոմեքենաները
- Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների. Մարուքյան
- Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր. shamshyan.com
- Անվերապահորեն աջակցում ենք եվրոպական միջնորդությանը և ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն. Ֆրանսիայի ԱԳՆ
- Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում
- Մոսկվայում հարբած ուսանողները ավտոմատով հրաձգություն են իրականացրել
Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, գիտնական Համազասպ Խաչատրյանը
21:25 4 Դեկտեմբեր 2022Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Համազասպ Խաչատրյանը, անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում նվիրյալ գիտնականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլոր շիրակցիներին:
Համազասպ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 5֊ին, Սուրբ Նշան եկեղեցում. ժամը 17:00։
Հուղարկավորությունը դեկտեմբերի 6֊ին ժամը 13:30։
Համազասպ հակոբի Խաչատրյանը ծնվել է 1952 թ., հուլիսի 15-ին, Լենինականում:
1959-1969 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի թիվ 19 միջնակարգ դպրոցը
1971-1972 թվականներին սովորել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:
1972-1976 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժինը:
1976-1977թվականներին աշխատել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ:
1977-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:
1978-1979 վականներին աշխատել է Լենինականի թեթև արդյունաբերական տեխնիկումում որպես ուսուցիչ:
1980-1986 թվականներին աշխատել է ՆԳ Լենինականի վարչության անչափահասության գործերի տեսչությունում, որպես տեսուչ:
1987-2017թվականներին Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն:
1988 թվականին մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության համամիութենական ինստիտուտում:
1997 թվականից մինչև այսօր համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում սկզբում որպես գիտքարտուղար, ապա գիտաշխատող:
2017-2019 թվականներին աշատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գիտաշխատող:
2020 թվականից մինչև այսօր աշխատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գլխավոր ֆոնդապահ:
1989 թվականից մինչև այսօր կազմակերպել և ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի հնագտական արշավախումը, որի արդյունքում մարզում հայտնաբերվել են 30-ից ավելի հնագիտական հուշարձաններ, որոնց մի մասում արշավախմբի կողմից իրականացվել են հնագիտական պեղումներ:
1994 թվականին նախաձեռնել և իրականացրել է Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական 1-ին և 2-րդ գիտաժողովները: Նախաձեռնել և գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը:
1996 թվականին նախաձեռնել է « Հին Հայաստանի գանձերը, ակունքներից մինչև քրիստոնեություն» խոշոր ցուցահանդեսը, որը կայացել է Ֆրանսիայի Նանտ, իսկ 1977 թվականին՝ Լիոն քաղաքներում:
1998-2002 թվականներին մասնակցել է հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի աշխատանքներին Բենիամինում, Լուսակերտում և Արզնիում:
2004-2012 թվականներին եղել է Հայկաձորի հնագիտական արշավախմբի ղեկավար:
2009-2012 թվականներին եղել է Շիրակի երկրագիտական թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի Էքսան Պրովանսի համալսարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար:
2010 թվականից մինչև այսօր Շիրակի երկրագիտական թանգարանի և Գերմանիայի դաշնային հանրապետության Հարավային Սաքսոնիայի հուշարձանների պահպանության և հնագիտական ծառայության, Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար:
2007-2014 թվականներին ֆրանսիացի հատնի հայագետ Ժան Պիեռ Մահեի հետ ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի և Անիի ֆրանսիական հնագիտական համատեղ արշավախմբի աշխատանքները Շիրակում:
2004-2019 թվականների մասնակցել է Մեծ Սեպասարի հնագիտական արշավախմբի աշխատանքներին, իսկ 2020 թվականից մինչև այսօր ղեկավարում է այն:
1987-2017թթ. թանգարանի ղեկավարման տարիներին հիմնական ֆոնդի ցուցանմուշների թվաքանակը 8157-ից հասել է 23115-ի:
Հեղինակ է շուրջ 70 գիտական հոդվածների, որոնց մի մասը հրատարակվել է արտասահմանյան հայտնի գիտական ամսագրերում: Ունի հրատարակած մեկ մենագրություն:
Համազասպ Խաչատրյանի գիտական վաստակը նշանակալի ներդրում է ունեցել հայոց հնագույն մշակութային ժառանգության ուսումնասիրության գործում: Դրասխանակերտի, Հայկաձորի, Մեծ Սեպասարի և շիրակյան այլ հնագիտական հուշարձանների պեղումների արդյունքում հայտնաբերված ու մշակված մեծարժեք գտածոները իսկական գյուտեր էին, որոնք ակադեմիական լրջախոհ գիտնական Խաչատրյանի հետազոտությունների և հրապարակումների շնորհիվ իրենց արաժանի տեղն են զբաղեցնում հայոց բազմահազարամյա պատմության ու մշակութային ժառանգության անդաստանում: Համազասպ Խաչատրյանի ջանքերի շնորհիվ եվրոպական գիտական շրջանակներին հասանելի դարձան մեր ժողովրդի հարուստ մշակութային արժեքները և պատահական չէր, որ բազմաթիվ արտերկրյա նշանավոր գիտական կենտրոնների ներկայացուցիչներ և արշավախմբեր անմիջական մասնակցություն ունեցան Շիրակի հնագիտական ուսումնասիրության գործին:
Լրահոս
- ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 00:00 6 Փետրվար 2023
- Այս շաբաթավերջին շվեյցարական Ալպերում ձնահոսքի հետեւանքով զոհվել է 10 մարդ 23:37 5 Փետրվար 2023
- Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար. Շիրակի, Սյունիքի, կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում 23:21 5 Փետրվար 2023
- «Ում վստահում եմ, նրան էլ նշանակում եմ». Կադիրովը մեկնաբանել է 26-ամյա եղբորորդուն Չեչնիայի փոխվարչապետ նշանակելը 22:59 5 Փետրվար 2023
- Փրկարարները դուրս բերել արգելափակված 7 ավտոմեքենաները 22:33 5 Փետրվար 2023
- Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների. Մարուքյան 21:52 5 Փետրվար 2023
- Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր. shamshyan.com 21:31 5 Փետրվար 2023
- Անվերապահորեն աջակցում ենք եվրոպական միջնորդությանը և ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն. Ֆրանսիայի ԱԳՆ 20:47 5 Փետրվար 2023
- Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում 20:01 5 Փետրվար 2023
- Մոսկվայում հարբած ուսանողները ավտոմատով հրաձգություն են իրականացրել 19:01 5 Փետրվար 2023
- Բալկաններում ձնաբքի պատճառով Սերբիայի ավելի քան 25 հազար տնային տնտեսություններ հոսանքազրկվել են 18:16 5 Փետրվար 2023
- Ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները 17:40 5 Փետրվար 2023
- Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 17:23 5 Փետրվար 2023
- Իլոն Մասկը կատակել է խոցված չինական օդապարիկի մասին 16:46 5 Փետրվար 2023
- Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս» մականվամբ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 22-ամյա տղան է. shamshyan.com 16:34 5 Փետրվար 2023
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում 16:07 5 Փետրվար 2023
- Կիպրոսում նախագահական ընտրություններ են 15:42 5 Փետրվար 2023
- Ես պատարագ էի մատուցում, նա մտել է եկեղեցի, մոմ վառել և արագ հեռացել. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի՝ Գյումրու Յոթ Վերք եկեղեցի այցի մասին. «Հրապարակ» 15:08 5 Փետրվար 2023
- Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը ստանձնել են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը 14:48 5 Փետրվար 2023
- Լարսն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14:31 5 Փետրվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
00:00 6 Փետրվար 2023 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
23:37 5 Փետրվար 2023 Այս շաբաթավերջին շվեյցարական Ալպերում ձնահոսքի հետեւանքով զոհվել է 10 մարդ Այս շաբաթավերջին շվեյցարական Ալպերում ձնահոսքի հետեւանքով զոհվել է 10 մարդ
-
23:21 5 Փետրվար 2023 Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար. Շիրակի, Սյունիքի, կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար. Շիրակի, Սյունիքի, կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում
Քաղաքականություն
-
13:01 5 Փետրվար 2023 Միջին Արեւելքում խաղաղության քառյա՞կ է ձեւավորվում Միջին Արեւելքում խաղաղության քառյա՞կ է ձեւավորվում
-
18:13 4 Փետրվար 2023 Մեր անելիքներից մեկն Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարին:
-
16:36 4 Փետրվար 2023 Փաշինյանը իրականացնում է աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը` Հայաստանի եւ Արցախի շահերի հաշվին. Թեւանյան Նրա խոսքով` դեռ 2018 թվականին Բոլթոնի այցի ժամանակ էր պարզ, թե ինչպիսի է լինելու իշխպանությունների գործողությունների քարտեզը: