01:18:41 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՃՏՊ՝ Երևան–Սևան ավտոճանապարհին

    22:59 26 Հունվար 2023

    Հունվարի 26-ին, ժամը 16:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Պարզվել է, որ Երևան–Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ «Արձագանք» արձանի մոտակայքում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Օ., ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի եզրաքարին:

    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ձ. Հ.-ն (ծնված 1971 թ.), Ք. Ա.-ն (ծնված 1981 թ.) և Դ. Հ.-ն (ծնված 1967 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից:

    Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ