12:09:27 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

    20:27 6 Փետրվար 2023

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկանում է վարչապետի աշխատակազմից։

    Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:

    Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարեւորությունը եւ նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ անվտանգության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ:

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս