23:08:44 30°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շարունակում եմ նոր քրեական դատավարության օրենսգրքի նոր տերմինաբանության վերաբերյալ գրառումներս

    21:32 2 Հուլիս 2022

    «Քրեական գործով վարույթի կասեցում» էլ չի լինելու։ Եթե չկա մեղադրյալ՝ քննեք ինչքան ուզում եք։ Էլ քննիչները ստիպված չեն 2 ամիսը մեկ «վազել» դատախազի մոտ՝ խնդրել-միջնորդելով վարույթի ժամկետը 2 ամսով երկարացնել։

     

    Բայց հենց հայտնվեց մեղադրյալ, արդեն «ժամացույցը միանում է»։ Ընդ որում, ոչ թե անընդհատ երկարացվող 2-ամսյա ժամկետի ռեժիմ է գործում, այլ վերջնական ժամկետ (ըստ հոդվածի ծանրության աստիճանի)՝ վարույթը դատարան փոխանցելու համար։

     

     

    Ինչու՞ է սա արված։ Որ քննիչները ամիսներով ու տարիներով գործերը «չքնացնեն», ու մարդկանց էլ մեղադրյալի կարգավիճակով չպահեն «դամոկլյան սրի» տակ։ Էկա՞վ վերջնաժամկետը. ուղարկեք դատարան կամ քրեական հետապնդումը դադարեցրեք»,- նշել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս