19:35:36 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ուշացած որոշում էր». Ադելը պատմել է ծանր ամուսնալուծության մասին

    00:00 20 Հոկտեմբեր 2021

    Վերջերս Ադելը 6 տարվա լռությունից հետո նոր երգ է թողարկել։ Շուտով երգչուհին երկրպագուներին կուրախացնի նաեւ իր սկավառակի մյուս կոմպոզիցիաներով․ ալբոմն, ի դեպ, նվիրված է նրա ամուսնալուծությանը։

    Ադելը չի թաքցրել, որ 2019թ․-ին բաժանումն ամուսնուց լրջորեն ազդել է իր վրա։ Նրանից երկու տարի է պահանջվել՝ ամբողջությամբ վերականգնվելու համար։ Երգչուհին «Heart Radio»-ին տված հարցազրույցում որոշել է պատմել, թե ինչպես է նման լուրջ քայլի դիմել։

    «Ուշացած որոշում էր։ Դա հյուծող էր եւ շատ ծանր»,- ասել է երգչուհին։ «Որքան շատ հետաձգես դա, այքան վատ կլինի։ Ես մի քանի տարի հետաձգել եմ դա։ Հիմա ես հանգիստ եմ, ինչպես չեմ եղել երբեք։ Արժեր»,- եզրափակել է Ադելը։

    2011թ․-ից Ադելը հանդիպում էր գործարար Սեմնոն Կոնեկիի հետ։ Մեկ տարի անց ծնվել է զույգի որդին՝ Անջելոն, իսկ 2017թ․-ին ընտրյալն առաջարկություն է արել երգչուհուն։ Երկու տարի անց նրանք բաժանվել են։

    Այժմ երգչուհին հարաբերություններ ունի սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ