11:17:55 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երեւանում կանցկացվի Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական հանդիպումը

    22:03 18 Հոկտեմբեր 2021

    Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանն ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին:

    ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային էներգետիկ խարտիայի միջեւ համագործակցային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել Խարտիայի պայմանագրի արդիականացման գործընթացին։

    Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել ընթացիկ ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ նշելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Խարտիայի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերին։

    Հանգամանորեն քննարկվել են Էներգետիկ խարտիայի համաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 14-15-ը Երեւանում կայանալիք նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս