19:26:15 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՊՆ–ն նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ․ սա նշանակում է, որ սահմանում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել․ Տիգրան Աբրահամյան

    23:27 19 Հոկտեմբեր 2021

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

    «Պաշտպանության նախարարն արձագանքել է ԳՇ պետին ուղղածս գրությանը՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ։

    Ես չգիտեմ, թե ինչով է զբաղված ԳՇ պետը՝ բացի իր ոլորտում անկարողություն, թուլություն և պաշտոնական դիրքին անհամապատասխանություն դրսևորելուց, բայց իր փոխարեն վերադասն է արձագանքել։

    Ուրեմն սրանք իրենց անփառունակ գործունեությունը և ծառայության նկատմամբ ոչ հարիր կեցվածքը քողարկելու համար որոշել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել։

    Սա նշանակում է, որ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է ոչ միայն այս երկուսի, այլ իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել և որպես «լուծում» ԳՇ պետը նախ խախտում է օրենքը՝ պատգամավորի գրությանը սահմանված ժամկետում չպատասխանելով, իսկ ավելի ուշ Պնախարարն արձագանքում է, թե պատգամավորի այցն առաջնագիծ նպատակահարմար չեն համարում։

    Ի դեպ, այսօր խորհրդարան էր եկել պաշտպանության փոխնախարարը, ով բացի իր բերած նախագծից, իր ոլորտին վերաբերող որևէ հարցի ադեկվատ չարձագանքեց։

     

    Սա է երկրի վիճակը, սա է անվտանգության բլոկի դեմքերի վերաբերմունքն ու անպատասխանատու կեցվածքը երկրի առաջ առկա սպառնալիքներին»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ