19:33:50 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բժիշկները խորհուրդ են տվել հացադուլ անող Սաակաշվիլիին հոսպիտալացնել

    22:49 19 Հոկտեմբեր 2021

    Բժիշկները խորհուրդ են տալիս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կանխարգելման նպատակով հիվանդանոց տեղափոխել, քանի որ արդեն մեծ հավանականություն կա, որ նրա առողջական վիճակը կվատթարանա:

    Ինչպես գրում է Life.ru-ն, Վրաստանի առողջապահության նախարարության կողմից ստեղծված բժիշկների խումբը խորհուրդ է տալիս ստացիոնար բուժման ուղարկել Սաակաշվիլիին, որը գրեթե 20 օր հացադուլ է հայտարարել Ռուսթավիի բանտում:

    Բժշկի խոսքով՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Սաակաշվիլին կարող է հոսպիտալացվել: Միևնույն ժամանակ, մասնագետը չի հստակեցրել՝ դա կլինի քաղաքացիական հիվանդանոց, թե բանտային:

    Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ