06:50:47 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Սաուդյան Արաբիա

    00:39 4 Հունիս 2023

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 6-8-ին կայցելի Սաուդյան Արաբիա եւ հանդիպում կունենա երկրի պաշտոնատար անձանց հետ, որոնց հետ կքննարկի երկկողմ ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանային եւ գլոբալ, ինչպես նաեւ այլ հարցերի վերաբերյալ, որոնք կներառեն համագործակցությունը տնտեսության եւ անվտանգության ոլորտներում։

     

    Ինչպես տեղեկացրել են պետդեպարտամենտի մամուլի ծառայությունում, Բլինքենը հունիսի 7-ին կմասնակցի ԱՄՆ եւ Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհրդի նախարարական հանդիպմանը եւ կքննարկի Մերձավոր Արեւելքում համագործակցությունն անվտանգության, կայունության, լիցքաթափման, տարածաշրջանային ինտեգրման եւ տնտեսական հնարավորությունների ապահովման նպատակով։

     

    Պետքարտուղարը հունիսի 8-ին հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հետ եւ կքննարկի ԻԼԻՊ վերջնական ջախջախման թեման։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս