14:01:48 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վայրի բնության հանրահայտ լուսանկարիչները միացել են շրջակա միջավայրի պահպանության արշավին՝ նվիրաբերելով իրենց ֆիքսած լավագույն կադրերը (լուսանկարներ)

    00:24 4 Դեկտեմբեր 2021

    Հանրահայտ լուսանկարիչները միացել են բնության և շրջակա միջավայրի պահպանության արշավին՝ տրամադրելով իրենց լավագույն գործերը:

    Ինչպես հայտնում է CNN-ը, իրենց գործի մասնագետները նվիրաբերել են վայրի բնության գրկում ֆիքսած կադրերը՝ օգնելու գումար հավաքել բնության պահպանության նախագծերի համար: Այդ լուսանկարների շարքում են վերջին հյուսիսային արու ռնգեղջյուրի՝ կյանքից հեռանալը, 66-ամյա փղի լողը պատկերող տեսարանները, ինչպես նաև մի շարք երկրում տարբեր տարիների արված այլ կադրեր:

    Իրենց աշխատանքները նախագծի իրականացմանը հատկացրել են 100 լուսանկարիչ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց գործերը կվաճառվեն մինչև տարեվերջ Vital Impacts ոչ առևտրային ընկերության կողմից, իսկ ստացված գումարը կհատկացվի բնապահպանական կազմակերպություններին, որոնք աջակցում են բնապահպանական խնդիրների մասին իրազեկող լուսանկարիչներին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս