11:37:18 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են». ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ

    22:55 18 Հոկտեմբեր 2021

    Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները գլոբալ և տարածաշրջանային օրակարգի առանցքային խնդիրների մեծ մասի շուրջ համընկնում են, նշել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը շարունակում է զարգանալ:

    Ինչպես գրում է tvzvezda.ru-ն, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկուշաբթի Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ բանակցություններում ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի նման մոտեցումները գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ:

    «Տարածաշրջանային և գլոբալ օրակարգի առանցքային հարցերի մեծ մասում մեր դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են», – ասել է ռուս զինվորականը:

    Նրա խոսքով՝ Իրանը Ռուսաստանի Դաշնության ամենամոտ գործընկերն է, կողմերը պատրաստ են համակարգել մոտեցումները հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

    «Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և համագործակցության երկարաժամկետ ավանդույթների վրա: Նրանք առանձնանում են վստահելի քաղաքական երկխոսության և փոխըմբռնման բարձր մակարդակով, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի մոտեցումները համակարգելու պատրաստակամությամբ», – ասել է Գերասիմովը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս