01:34:24 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իգոր Խովաևն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

    19:14 9 Սեպտեմբեր 2022

    Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

    Ըստ ԱՊԱ գործակալության, կողմերը քննարկել են ՌԴ և Ադրբեջանի երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտները և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաև մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի հեռանկարի վերաբերյալ։

    Ընդգծվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի դրույթների, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների  լիարժեք իրագործման կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն ապահովելու նպատակով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս