12:33:30 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը

    22:35 1 Հոկտեմբեր 2022

    Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զգիբնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին քաղաքականության հարցերով նախարար Քեթրին Կոլոննայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը։

    Նշվում է, որ նախարարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և քննարկել են տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը։

    Ավելի վաղ տարածաշրջանում միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին մի քանի անգամ խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ