18:07:49 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տեղեկություն ունեմ` ադրբեջանցիները ուզում են վերցնել Շիկահող, Սրաշեն գյուղերի բարձունքը. Վահե Հակոբյան

    21:05 19 Հոկտեմբեր 2021


     

    Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը շարունակում է մնալ ադրբեջանցիների վերահսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

    «Ադրբեջանցիները լկտիացել են, ինչ ուզում, անում են: Անգամ տեղեկացա, որ մեքենաներից մեկը Կապան գնալիս ժեստ է ցույց տվել ադրբեջանցիներին: Հետ գալու ժամանակ այդ մեքենան կանգնեցրել են, նսեմացրել են այդ մարդկանց, նոր ճանապարհել են՝ անկախ նրանից, ռուսներն ուղեկցում էին, թե ոչ: Տեղեկացված եմ, չգիօտեմ՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը, որ նույն Սրաշեն, Շիկահող ճանապարհի կողքը բարձրունք կա, կարծես ադրբեջանցիները հավակնում են դա էլ վերցնեն: Դա հենց գյուղի դիմաց է»,-ասաց նա:

    Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով կատարում է ինչ-որ առաքելություն, որը տանելու է մեր պետականության կործանման. «Մենք այսօր չունենք պետություն, ունենք բռնապետ իր մի քանի ուսապարկերով»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս