08:03:18 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոսկվան այլընտրանք չուներ, քան ՌՀՍ պայմանագրի շուրջ հանդիպումը հետաձգելը․ ՌԴ ԱԳՆ

    19:56 29 Նոյեմբեր 2022

    Մոսկվան այլընտրանք չուներ, քան Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) պայմանագրի շուրջ հանդիպումը հետաձգելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ը Կահիրեում նշանակված երկկողմ հանձնաժողովի նիստը հետաձգվում է։ 

    «Մեծ հաշվով իրավիճակն այնպես էր դասավորվել, որ մենք այլ ընտրություն չունեինք։ Որոշումը կայացվել է քաղաքական մակարդակով»,-լրագրողներին ասել է Ռյաբկովը։

    «Մի շարք ուղղություններով ամերիկացի գործընկերները չէին ցանկանում ընկալել մեր ազդանշանները»,-հավելել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս