17:17:07 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դեսպան. Համապատասխան պայմանավորվածության դեպքում Չինաստանը կարող է պատվաստանյութերի նոր խմբաքանակ նվիրել Հայաստանին

    15:03 28 Հոկտեմբեր 2021

    Անհրաժեշտության դեպքում Չինաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ համաձայնություն ձեռք կբերվի, որը հնարավորություն կտա որպե նվեր չինական պատվաստանյութեր տրամադրել  Հայաստանին։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։

    Նա հիշեցրեց, որ Չինաստանի կառավարությունը պատվաստանյութերի խմբաքանակ է նվիրել Հայաստանին այս տարվա մայիսին։

    «Դա մեծ աջակցություն էր եւ մեծ ազդեցություն ունեցավ: Դրանից հետո երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն ձեռք բերեցին Հայաստանի կողմից «Սինոֆարմ» պատվաստանյութի գնման շուրջ։ Եթե ​​նման անհրաժեշտություն առաջանա, չին ժողովուրդը բնականաբար պատրաստ է աջակցել հայ ժողովրդին»,- ասաց դեսպանը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս