07:21:38 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի ձեւավորման անհրաժեշտություն է առաջացել. Գնել Սանոսյան

    16:18 24 Մայիս 2022

    Հայաստանում համայնքների միավորման արդյունքում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄՓԾ)  ձեւավորման, ինչպես նաեւ առաջիկա երեք տարվա համար համայնքների եկամուտների եւ ծախսերի  ծրագրման անհրաժեշտություն է առաջացել։ Այս մասին Ազգային ժողովի նիստին «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

    Կառավարությունը, մասնավորապես, առաջարկել է միջնաժամկետ հեռանկարում օրինագծորեն կարգավորել գործընթացը խոշորացված համայնքների ֆինանսական ռեսուրսներով։ «Համայնքի ղեկավարին առաջարկվում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ներկայացնել ավագանու հաստատմանը մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը։ Այն եկամուտներ եւ ծախսեր կնախատեսի առաջիկա 3 տարվա համար, այդ թվում՝ սուբվենցիոն եւ այլ ծրագրեր։ Բացի այդ, օրենսդրական փաթեթին զուգահեռ այժմ մշակվում են 2023-2025 թթ. համայնքի ՄԾԾ-ի նախագծի կազմման մեթոդական ուղեցույցները»,- հայտնել է նախարարը:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ