13:13:43 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուկրաինայում գործող ԱՄՆ Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների որոշ աշխատակիցներ տեղափոխվել են նաև Հայաստան

    10:57 4 Փետրվար 2023

    Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտարարեց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ԱՄՆ ռազմական նշանակության կենսաբանական գործունեության մասին ավելի քան 20000 փաստաթուղթ։

    Ըստ շրջանարվող տեղեկությունների Ուկրաինայում գործող ԱՄՆ Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների որոշ աշխատակիցներ տեղափոխվել են նաև Հայաստան։

    2022 թ. հուլիսի 27-ից 29-ը Հայաստան են այցելել ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալության պաշտոնական ներկայացուցիչները։ Իսկ դրանցից անմիջապես հետո ամերիկյան Bei Resources ռազմական ընկերությունը Հայաստան է տեղափոխել խիստ վտանգավոր հարուցիչներ, որոնք կարող են տուլարեմիայի բռնկման պատչառ դառնալ։

    Հիշեցնեմ, որ 2022 թ. ապրիլին Փաշինյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ ստորագրվել էր փաստաթուղթ, որով ևս մեկ անգամ հաստատվել էր, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվի երրորդ երկրների օգտագործմանը՝ կենսաբանական անվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ ուղղված գործունեություն իրականացնելու նպատակով։ Սակայն ինչպես երևում է ՀՀ իշխանությունները ճիշտ հակառակն են անում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս