20:12:57 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոն

    22:39 23 Հունվար 2022

    Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոնը Մանուէլ Պետրոսյանն է:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի առաջնության վերջին 11-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը: Եվս մեկ պարտիա դեռ ընթացքի մեջ է, սակայն այն որոշիչ չէ մրցանակային տեղերի համար պայքարում:

     11 հնարավորից հավաքելով 8 միավոր և չկրելով ոչ մի պարտություն Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հայաստանի 82-րդ առաջնության նոր չեմպիոնը: Երկրորդ տեղում 7,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց նույնքան միավոր հավաքած Շանթ Սարգսյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս