12:23:50 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դատավոր Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել

    20:06 1 Փետրվար 2022

    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի (ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը) 3-րդ մասով։ 

    Այս մասին 24News-ին ասաց դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը, ով այս պահին ազգային անվտանգության ծառայությունում է։

    Նա նշեց, որ ԱԱԾ քննիչը պատրաստվում է դատավորին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան։

    Հիշեցնեք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին, ազատ էր արձակել դատավոր Բորիս Բախշիյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ