- Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր
- Կառավարության նիստի օրակարգում 58 հարց է, որից 55-ը չի զեկուցվում. Եվս 4 հարց գաղտնի է
- Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծախսերը կփոխհատուցվեն. Հատկացվեց 23,5 մլն դրամ
- Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ
- Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին
- Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը
- Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին
- ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը
- Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր
- «Փաստ». Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ
14:16 30 Հունվար 2023Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով 2022 թ.-ի ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ուղարկված հարցերին:
«Հարավային Կովկասի հանրապետությունների հետ մեզ կապում է ընդհանուր պատմությունը, հոգևոր-մշակութային մտերմությունը, ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը։ Ռուսաստանը, որն ուղղակիորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այս տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, դրա տրանսպորտային-լոգիստիկ, առևտրային-ներդրումային և տեխնոլոգիական հնարավորությունների փոխշահավետ օգտագործմամբ և բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված մեր դիվանագիտության ջանքերը», - նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
«Մենք ինտենսիվորեն աշխատում ենք տարածաշրջանում կուտակված հակամարտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ։ Այս առումով առաջնահերթ խնդիրներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Դրա հիմքում են ընկած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: Մենք համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այս եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումից», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նաև ընդգծել է 3+3 տարածաշրջանային հարթակի կարևորության մասին:
«Մենք նպատակ ունենք խթանել 2021 թ. դեկտեմբերին մեկնարկած 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա): Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա՝ ելնելով տարածաշրջանային խաղացողների շահերից, համարում ենք օգտակար և ժամանակին», - նշվում է հայտարարությունում։
ՌԴ արտգործնախարարությունը պատասխանել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի մասնակցության մասին հարցին:
«Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ նախաձեռնությունը մեկնարկեց 2022 թ. հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռ.Կ. Ռուբինյանը և Ս. Քըլըչը: Երկուսի հետ մենք հիմա էլ սերտ կապի մեջ ենք։ Մենք ողջունում ենք վերջին առաջընթացը, որը հեռանկարներ է բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը», - եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։
Աղբյուր՝ AntiFake.am
Լրահոս
- Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր 12:29 30 Մարտ 2023
- Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծախսերը կփոխհատուցվեն. Հատկացվեց 23,5 մլն դրամ 12:18 30 Մարտ 2023
- Կառավարության նիստի օրակարգում 58 հարց է, որից 55-ը չի զեկուցվում. Եվս 4 հարց գաղտնի է 12:10 30 Մարտ 2023
- Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին 12:07 30 Մարտ 2023
- Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը 11:56 30 Մարտ 2023
- Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ 11:45 30 Մարտ 2023
- ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը 11:34 30 Մարտ 2023
- Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր 11:23 30 Մարտ 2023
- Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին 11:23 30 Մարտ 2023
- «Փաստ». Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու 11:11 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Ուզում են խլել ստադիոնը 11:00 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել 10:49 30 Մարտ 2023
- «Փաստ». Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը 10:38 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի 10:27 30 Մարտ 2023
- «Փաստ». Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 10:16 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում 10:05 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր 09:52 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ 09:41 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ 09:30 30 Մարտ 2023
- Էստոնիայում պաշտոնյաներին կարգելեն օգտագործել Tik Tok-ը 02:00 30 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
12:29 30 Մարտ 2023 Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր ՏԿԵՆ-ից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։
-
12:10 30 Մարտ 2023 Կառավարության նիստի օրակարգում 58 հարց է, որից 55-ը չի զեկուցվում. Եվս 4 հարց գաղտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 58 հարց, որից 55-ը չի զեկուցվում: Եվս 4 հարց գաղտնի է:
-
12:18 30 Մարտ 2023 Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծախսերը կփոխհատուցվեն. Հատկացվեց 23,5 մլն դրամ Խոսքը փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի համար ծախսերը մասնակի փոխհատուցելու մասին է:
Քաղաքականություն
-
12:51 30 Մարտ 2023 Ադրբեջանի ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան. Վարդան Ոսկանյանgorcyntacner Եթե մի քանի տարի առաջ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հայտարարում էր, որ, ակտիվ բռնաճնշումներով և ձերբակալություններով, իբր, չեզոքացված է «Շիրվանի ազատագրության ճակատ» թաթական կազմակերպության գործունեությունն ընդհանրապես, ապա այժմ այդ կառույցը կրկին որոշակի ակտիվություն է ցուցաբերում։
-
10:38 30 Մարտ 2023 «Փաստ». Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Նա, մասնավորաբար, մի քանի կոշտ գրառումներ արեց՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրելով խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակության մեջ, ապա և նեղացածության ողջ սպեկտրը գործի դնելով՝ հայտարարեց, թե «Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար»։
-
10:27 30 Մարտ 2023 «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առթիվ մեկնաբանություններ ստանալ պատգամավոր Հայկ Սարգսյանից, սակայն նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ է՝ անջատված է, իսկ մեր նամակները նրա սոցիալական էջերին մնացին անպատասխան»: