16:32:07 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանը կպատասխանի ռուսական ակտիվներն առգրավելու Արեւմուտքի փորձերին. Զախարովա

    21:12 1 Փետրվար 2023

    Ռուսաստանը կպատասխանի ռուսական ակտիվներն առգրավելու ու Ուկրաինային փոխանցելու Արեւմուտքի փորձերին։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Ռուսական գույքի, ակտիվների նկատմամբ ոտնձգության փորձերը կդիտարկվեն որպես կողոպուտ եւ չեն մնա առանց համապատասխան պատասխանի»,-ասել է նա։

    Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական ակտիվները յուրացնելու օրինական միջոց գոյություն չունի։

    «Ես հասկանում եմ, անշուշտ, այն աշխարհում, որն այժմ պարտադրում է հավաքական Արեւմուտքը, ամեն ինչ հնարավոր է, բայց եթե մենք խոսում ենք այն իրավունքի եւ օրինականության մասին, որը գործել է տասնամյակներ շարունակ, ապա չկա որեւէ օրինական միջոց ուրիշներից ինչ-որ բան խլելու եւ յուրացնելու համար»,-նշել է Զախարովան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս