20:51:18 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միշուստինն ու Փաշինյանը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը

    19:58 17 Օգոստոս 2022

    Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը։

    ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության եւ տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման առանցքային հարցեր։

    Միշուստինը եւ Փաշինյանը քննարկել են նաեւ Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության ընդլայնման առաջնահերթ խնդիրները եւ օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղըզստան) Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստումը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս