- Հայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդը․ Shamshyan.com
- Երևանի կենտրոնում ծառերի հատումը և նորերով փոխարինելը քաղաքապետարանի հերթական փորձարկումներն են. Մեսրոպ Առաքելյան
- Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մեքենան գլորվել է ձորը. 24-ամյա վարորդը մահացել է
- Ադրբեջանը շարունակում է ահաբեկել ԼՂ-ի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու անմարդկային պայմաններ. Միրզոյան
- Անհայտ անձն Արցախի Նգնի համայնքի բնակչի բանկային քարտից 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին
- Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com
- Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել․ կոմպրոմատային պատերազմ. Politik.am
- Փոխվարչապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին. անդրադարձ է կատարվել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը
- ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հարկային եւ մաքսային ոլորտներում առկա ծրագրերը
- Կարող է լինել վիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել թուրքերի դեմ.Վովա Վարդանով
ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում
15:18 27 Հունվար 2023Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։
«Արմենպրես»—ը ներկայացնում է «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ մասնակի կրճատումներով․
«Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները:
Այս պահին հենց դա է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, որը հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը:
Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում:
1990-ականներին և 2000-ականների սկզբին Սերբիայից Սլոբոդան Միլոշևիչը, Ինդոնեզիայից Բ.Ջ. Հաբիբին և Սուդանից Օմար ալ-Բաշիրը բոլորն օգտագործել են իրենց երկրների՝ ՄԱԿ-ում ինքնիշխան պետության կարգավիճակը, այսպես կոչված, «ինքնիշխանության հաստ վարագույրը»՝ անպատիժ գործելու համար:
Այս առաջնորդները հակադարձում էին ապացուցված փաստերին՝ հավաստիացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը, որ իրենց երկրներում ամեն ինչ լավ է: Գործողությունները կանխարգելելու նպատակով նրանք առաջ քաշեցին նեղ շահեր՝ այդպիսով մանիպուլացնելով ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին: Մյուսները հետևեցին նրանց օրինակին։ Նման բռնակալների համար ՄԱԿ-ը երբեմն ծառայել է որպես ակամա վահան մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Դարֆուրի ժողովուրդների համար, ի թիվս այլոց, դա հանգեցրեց զանգվածային ողբերգության:
Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնապետության, որն իր տանիքի ներքո մարդու իրավունքների ոտնահարման և ճնշումների ապշեցուցիչ ցուցանիշներ ունի: Միևնույն ժամանակ, Արցախը ցուցադրել է ժողովրդավարական ձևով ինքնակառավարվելու կարողություն՝ մարդկանց իրավունքների և ազատությունների նկատմամբ լիակատար հարգանքով:
Բաքվի ավտոկրատներն արձագանքեցին՝ պարբերաբար մանիպուլացնելով ինչպես ՄԱԿ-ի անդամներին միջազգային մակարդակով, այնպես էլ՝ իրենց սեփական ժողովրդին՝ երկրի ներսից: Նրանք քարոզչությունն օգտագործել են հայերի՝ որպես թշնամու կերպարը ստեղծելու համար՝ այդպիսով հանգեցնելով միջազգային անգործության և նույնիսկ որոշակի աջակցության իրենց տոտալիտար ռեժիմին:
2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի վերսկսումից ի վեր հազարավոր հայեր սպանվել և խեղվել են, իսկ տասնյակ հազարները՝ բռնի տեղահանվել։ Այժմ՝ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, Արցախը շրջափակված է։ Կանայք, երեխաները և տարեցները հայտնվել են թակարդում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ հիմնական պարագաների այս սառնամանիքին։ Տեղի են ունեցել գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Այս ամենը հանգեցրել է իրական հումանիտար ճգնաժամի։
Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացումը և դրա հետևանք հանդիսացող ռազմական գործողությունները, որոնք արձանագրվել են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, հավանական շատ ավելի վատ զարգացման նախադրյալներ են: Վտանգներն ավելի են մեծանում Արցախում միջազգային աչքի ու ականջի բացակայության պայմաններում։ Ցեղասպանության կանխարգելման ցանցը զգուշացրել է, որ դա «էթնիկ զտումների և հայերին Արցախից դուրս մղելու» փորձ է։
Դեռևս 1990-ականներին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դրսևորեց խիզախություն և վճռականություն՝ ուժով համոզելով միջազգային հանրությանը վճռականորեն գործելու ծայրահեղ տառապանքի և բռնության պայմաններում: Նա պնդել է մարդկային անվտանգության և ժողովրդի պաշտպանության գերակայությունը, ում անունից էլ գրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Ինքնիշխանության խիստ ավանդական պատկերացումներն այլևս չեն կարող լիարժեքորեն արձագանքել ամենուրեք ժողովուրդների՝ իրենց հիմնարար ազատություններին հասնելու ձգտումներին», - 1999 թվականի սեպտեմբերին ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը վերափոխվել է՝ ստեղծելով պաշտպանության և կանխարգելման հնարավորությունների մշակված համակարգ՝ վաղ նախազգուշացումից և գործողություններից մինչև կանխարգելիչ դիվանագիտություն, խաղաղության հաստատում և խաղաղապահություն: Հայաստանը հետևողականորեն նպաստել է այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին:
Արցախում վատթարացող իրադրությունը վերահաս հումանիտար աղետի և բռնության վաղ նախազգուշացման դասական օրինակ է: Եթե արձագանքման քայլեր չձեռնարկվեն, ապա որն է ՄԱԿ բարեփոխման իմաստը: «Both-sidesism»-ը՝ կեղծ, սակայն երկու կողմերին դիվանագիտորեն մեղադրող դիրքորոշումը, և նեղ ու հակասական շահերի խառնաշփոթը ոչինչ չեն անում Արցախի ժողովրդի համար: Ավելին, դրանք սարսափելի ուղերձ են ուղարկում մարդկանց ամենուր և կանաչ լույս են տալիս բռնակալներին:
Որպես ՄԱԿ-ում Հայաստանի նախկին դեսպան՝ ես ցավում եմ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև մտահոգված եմ կազմակերպության վստահելիության և ապագայի առնչությամբ:
Եկել է ՄԱԿ-ի առաջնորդության ժամանակը, այլապես տուժածները կգան այն եզրակացության, որ կառույցի հանձնառությունները սին են: Նման դավաճանությունը, բարբարոսությանը հետ նմանօրինակ համակերպումը վրդովեցուցիչ կլինի: Արցախի ժողովուրդն արժանի է նույն ինքնորոշման և պառակտումներից ազատ կյանքի, ինչ բոլորս։
ՄԱԿ-ը պետք է սա հասկանա, քանի դեռ ուշ չէ»:
Լրահոս
- Hermès-ը թողարկել է Apple-ի ապրանքների բարձրորակ կաշվե աքսեսուարների նոր հավաքածու 01:00 24 Մարտ 2023
- Ջենիֆեր Լոպեսը մարզվում է ամեն օր առավոտյան ժամը 5-ից 00:38 24 Մարտ 2023
- Telegram-ում նույնականացումը փոխվում է. այժմ ոչ բոլոր օգտատերերը կկարողանան մուտք գործել SMS-ի միջոցով 00:18 24 Մարտ 2023
- «Ես միայն երկու տղամարդու եմ սիրել»․ Շերի խոստովանությունը 00:00 24 Մարտ 2023
- Հայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդը․ Shamshyan.com 23:45 23 Մարտ 2023
- Երևանի կենտրոնում ծառերի հատումը և նորերով փոխարինելը քաղաքապետարանի հերթական փորձարկումներն են. Մեսրոպ Առաքելյան 23:32 23 Մարտ 2023
- Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մեքենան գլորվել է ձորը. 24-ամյա վարորդը մահացել է 23:21 23 Մարտ 2023
- Ադրբեջանը շարունակում է ահաբեկել ԼՂ-ի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու անմարդկային պայմաններ. Միրզոյան 23:10 23 Մարտ 2023
- Անհայտ անձն Արցախի Նգնի համայնքի բնակչի բանկային քարտից 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին 22:56 23 Մարտ 2023
- Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com 22:45 23 Մարտ 2023
- Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել․ կոմպրոմատային պատերազմ. Politik.am 22:30 23 Մարտ 2023
- Փոխվարչապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին. անդրադարձ է կատարվել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը 22:18 23 Մարտ 2023
- ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հարկային եւ մաքսային ոլորտներում առկա ծրագրերը 22:07 23 Մարտ 2023
- Կարող է լինել վիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել թուրքերի դեմ.Վովա Վարդանով 21:20 23 Մարտ 2023
- Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն 21:09 23 Մարտ 2023
- Շուշիի պես շեն քաղաքը իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան 20:55 23 Մարտ 2023
- «Ինձ համար անսպասելի էր, որ տենդերը հաղթեց «Ֆլեշ» ընկերությունը». հրապարակվեց Սերժ Սարգսյանի գործով վկայի ցուցմունքը 20:42 23 Մարտ 2023
- Դոլարն ու եվրոն թանկացել են 20:30 23 Մարտ 2023
- Մարտի 25-ին ժամը 20:30-21:30-ը կանցկացնի Երկրի համար «ամենամեծ» ժամը. Մեկ ժամով անջատենք բոլոր լույսերը 20:19 23 Մարտ 2023
- 33-ամյա գորիսեցի տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը 20:08 23 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
17:00 23 Մարտ 2023 Զախարովան մեկնաբանել է Սյունիքում Ադրբեջանի կողմից ռուս զինծառայողների վրա կրակելու միջադեպը Զախարովան մեկնաբանել է Սյունիքում Ադրբեջանի կողմից ռուս զինծառայողների վրա կրակելու միջադեպը
-
19:45 23 Մարտ 2023 ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
-
19:34 23 Մարտ 2023 Միշուստինը խոսել է ԵԱՏՄ երկրների հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման մասին Միշուստինը խոսել է ԵԱՏՄ երկրների հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման մասին
Տնտեսություն
-
20:30 23 Մարտ 2023 Դոլարն ու եվրոն թանկացել են Դոլարն ու եվրոն թանկացել են
-
13:23 23 Մարտ 2023 Դիլիջանի մի շարք հասցեներում վաղը ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում վաղը ջուր չի լինի
-
14:35 23 Մարտ 2023 Ոսկին թանկանում է Ոսկին թանկանում է
Հասարակություն
-
23:45 23 Մարտ 2023 Հայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդը․ Shamshyan.com Պարզվել է, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան, 12-ամյա աղջնակի նկատմամբ:
-
23:32 23 Մարտ 2023 Երևանի կենտրոնում ծառերի հատումը և նորերով փոխարինելը քաղաքապետարանի հերթական փորձարկումներն են. Մեսրոպ Առաքելյան «Առկա հսկա ծառերը շատ կարևոր ֆունկցիա են կատարում օդի մաքրության, ինչպես նաև, արևից պաշտպանելու համար, ինչը չենք ունենալու նույնիսկ լավագույն դեկորատիվ ծառերի դեպքում։
-
23:21 23 Մարտ 2023 Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մեքենան գլորվել է ձորը. 24-ամյա վարորդը մահացել է Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 60 մետր գլորվել ձորը։