21:29:23 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տեխնոլոգիաները կարող են կիրառվել հանրային առողջապահական խնդիրների լուծման համար. Ավանեսյան

    23:38 6 Հոկտեմբեր 2022

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» հիմնադրամի (FAST) հետ համատեղ կազմակերպված ամենամյա Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն այս տարի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրն ունի:

    Պանելային քննարկման թեման բժշկության ոլորտում տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունն ու խնդիրներն էին:

    Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ինչպես արհեստական բանականությանը, անձնավորված դեղամիջոցների կիրառմանը, այնպես էլ տեխնոլոգիաների արդյունավետության ու անվտանգության նպատակով էթիկական նորմերի և կարգավորումների անհրաժեշտությանը:

    Նախարարը նշել է, որ տեխնոլոգիաները կարող են կիրառվել ոչ միայն թիրախավորված բժշկության, մի շարք հիվանդությունների բուժման, այլև հանրային առողջապահական խնդիրների լուծման համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս