- Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին
- Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ
- «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր
- Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի պատրաստվում ներխուժել ՀՀ՝ միջանցք բացելու համար
- ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու համար․ Սեյրան Օհանյան
- «Կարևոր է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետագա դեպքերը բացառելը»․ Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության պետնախարարին
- Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը
- Քննարկվում է այրվածքներ ստացած մի քանի արցախցիների Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը
- ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. Փաշինյան
- Արցախից տեղահանված ՌԴ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն․ հայտարարություն
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում
10:38 7 Հունիս 2023Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում, որին մասնակցում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։
Խոսելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականության ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով իր որդեգրած արժեքներին, շարունակում է անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Այս համատեքստում բանախոսն ընդգծել է ՀՀ զբաղվածության ռազմավարության մշակման, «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի իրականացման, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ու այլ ծրագրերի իրագործման կարևորությունը։
Նախարարն իր ելույթում ընդգծել է նաև 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործում արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ «Արժանապատիվ աշխատանք» 2019-2023 թթ․ ծրագիրը Հայաստանի կողմից իրականացվել է հաջողությամբ։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է ՀՀ պատվիրակության ղեկավարը, զինված հակամարտությունները մնում են որպես այդ ջանքերի հիմնական մարտահրավեր:
«2020 թ․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ դրսևորվող ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչի ավելի քան կես տարի շարունակվող շրջափակումը մեծապես խոչընդոտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Աշխատանքի միջազգային կազմակերպության նպատակներին և դրանց վերաբերող հռչակագրին»,- նշել է նախարարը։
Միաժամանակ, նախարար Մկրտչյանը ելույթի ընթացքում բարձր է գնահատել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության 31 տարվա համագործակցությունը և շեշտել, որ կազմակերպությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը հատկապես սոցիալական արդարության ամրապնդման, աշխատանքի անվտանգության և առողջության ապահովման, սոցիալական երկխոսության զարգացման գործում։
Եզրափակելով ելույթը՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄԿ-ի բոլոր մասնակիցների հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և բարգավաճում:
Լրահոս
- Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին 20:35 28 Սեպտեմբեր 2023
- «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր 20:34 28 Սեպտեմբեր 2023
- Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի պատրաստվում ներխուժել ՀՀ՝ միջանցք բացելու համար 20:23 28 Սեպտեմբեր 2023
- ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու համար․ Սեյրան Օհանյան 20:12 28 Սեպտեմբեր 2023
- Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ 20:11 28 Սեպտեմբեր 2023
- «Կարևոր է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետագա դեպքերը բացառելը»․ Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության պետնախարարին 20:00 28 Սեպտեմբեր 2023
- Քննարկվում է այրվածքներ ստացած մի քանի արցախցիների Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը 19:52 28 Սեպտեմբեր 2023
- ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. Փաշինյան 19:37 28 Սեպտեմբեր 2023
- Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը 19:22 28 Սեպտեմբեր 2023
- Արցախից տեղահանված ՌԴ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն․ հայտարարություն 19:10 28 Սեպտեմբեր 2023
- Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կգործի 2024 թվականի սկզբից․ «Սպուտնիկ Արմենիա» 19:00 28 Սեպտեմբեր 2023
- «Հայաստանի ղեկավար լինելը, Նիկո՛լ Փաշինյան, քո «հագով չի», թող գնա»․ Օսկանյանը Փաշինյանին կոչ է անում սթափվել 18:50 28 Սեպտեմբեր 2023
- Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանին 18:39 28 Սեպտեմբեր 2023
- Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը 18:28 28 Սեպտեմբեր 2023
- Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով 18:17 28 Սեպտեմբեր 2023
- Գեղարքունիքի մարզում արդեն կեցության պայմաններ է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 336 ընտանիքի 18:06 28 Սեպտեմբեր 2023
- Իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան 18:02 28 Սեպտեմբեր 2023
- ԱՄՆ 96 կոնգրեսական կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի կառավարության նկատմամբ՝ ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումների համար 17:53 28 Սեպտեմբեր 2023
- Եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը. Վահե Հովհաննիսյան 17:41 28 Սեպտեմբեր 2023
- Արմեն Աշոտյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան 17:29 28 Սեպտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
20:35 28 Սեպտեմբեր 2023 Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին
-
20:11 28 Սեպտեմբեր 2023 Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ
-
20:34 28 Սեպտեմբեր 2023 «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր
Քաղաքականություն
-
20:45 28 Սեպտեմբեր 2023 Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
-
20:12 28 Սեպտեմբեր 2023 ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու համար․ Սեյրան Օհանյան ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու համար․ Սեյրան Օհանյան
-
18:02 28 Սեպտեմբեր 2023 Իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան Իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան