11:13:30 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ-ն իր ԱԳՆ-ի բերանով պարզ հասկացրեց, եղել է ռուսական սցենար, որը վիժեցվել է, արդյունքում ունենք այն, ինչ ունենք, ժամանակն ամեն ինչ և ամենքին կգցի իր տեղը

    13:25 3 Փետրվար 2023

    Որոշ քաղաքական շրջանակների աշխարհաքաղաքական քամուն հակառակ միզելը տգիտության արդյունք չէ, դիտավորություն է, հստակ ուղղորդված:

    Երեկվա աղմուկի հիմնական պատճառն այլ էր, ՌԴ-ն իր ագն-ի բերանով պարզ հասկացրեց, եղել է ռուսական սցենար(որով ի սկզբանե հինգ շրջան էր, ոչ թե յոթ), որը վիժեցվել է, արդյունքում ունենք այն, ինչ ունենք, թե ինչպես է այդ արվել, ժամանակն ամեն ինչ և ամենքին կգցի իր տեղը:

    Մեր նման պետությունները կոմպլեմենտար քաղաքականություն կարող են վարել միայն սեփական(բառը կոպիտ է, բայց լավ ընկալելի) ազգի և սեփական տարածքի հաշվին միայն. սա է ասում թանձրաբարդ գիտություններից մեկը՝ աշխարհաքաղաքականությունը:

    Պոտսդամանյան աշխարհակարգում և Սառը պատերազմից հետո, աշխարհում մեկ պետություն է կարողացել բալանսավորված արտաքին քաղաքականության վարել, այդ պետությունը Հնդկաստանն է, որն ունի մոտ մեկուկես միլիարդ բնակչություն, և ժամ ժամի զարգացող տնտեսությամբ մոտ ապագայում դառնալու է համաշխարհային տերություն:

    Հաճախ են համեմատականներ տանում Հայաստանի և Իսրայելի միջև (երևի միակ պետությունն է, որի հետ կարելի է զուգահեռներ տանել), բայց ինչ կլինի Իսրայելի հետ, եթե այնտեղ սկսեն իրական կոմպլեմենտար քաղաքականություն վարել, արդյունքը կլինի այն, որ տաս-տասնհինգ տարի հետո հրեաները նորից կերազեն սեփական երկիր ունենալու մասին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս