13:14:00 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանի նախագահը հայտարարել է երկրում ընթացող բողոքի ցույցերին կոշտ արձագանքելու մասին

    12:39 25 Սեպտեմբեր 2022

    Իրանը պետք է կոշտ արձագանքի բողոքի ցույցերին, որոնք տեղի են ունենում երկրում Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր ոստիկանության կողմից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին, փոխանցում է  Reuters-ը։

    Գործակալությունը նշում է, որ երկրում տեղի են ունենում վերջին տարիների ամենամեծ բողոքի ցույցերը։

    Իրանի ղեկավարը երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է ապստամբություն։ Այդ կապակցությամբ նա խոստացել է «գործ ունենալ նրանց հետ, ովքեր խաթարում են երկրի անվտանգությանն ու հանգստությանը»։

    Տեղական հեռուստաընկերության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 41 մարդ։ Նշվում է, որ Իրանի նահանգների մեծ մասում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս