- Ուկրաինայում հայտարարել են՝ երկրի ենթակառուցվածքներին 95 միլիարդ դոլարի վնաս է հասցվել
- Իտալիայում տաքսու վարորդները զանգվածային գործադուլ են հայտարարել
- Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական խմբաքանակի մասին
- Վերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո»
- «Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ
- Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ
- Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Իսպանիա
- Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան և Չինաստան կրճատվում է
- Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով
- Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Զոհվածների ծնողները դուրս չեկան նիստերի դահլիճից, դատավոր Բիշարյանը նիստն անցկացրեց այլ դահլիճում
16:11 25 Մայիս 2022ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը, իրավիճակը կտրուկ լարվեց, երբ դատավոր Կարեն Բիշարյանը նիստը դռնփակ ռեժիմով անցկացնելու որոշում կայացրեց։
Զոհվածների ծնողները շարունակում էին մնալ նիստերի դահլիճում, պնդելով, որ նիստը պետք է անցկացվի դռնբաց ռեժիմով։
Դատավորը 10 րոպեով ընդմիջում հայտարարեց, որից հետո նիստն անցկացվեց այլ դահլիճում, որտեղ միայն դատավարության կողմերն էին։
Նշենք, որ նիստերի դահլիճում քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվել էր, երբ դատավոր Կարեն Բիշարյանը որոշում էր կայացրել նիստերի դահլիճից հեռացնել անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին։ Արսեն Ղուկասյանը հայտարարել էր, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն կարող զրկել ձայնի իրավունքից, դատավորը հորդորել էր տեղից չխոսել, ապա դատական սանկցիա կիրառել՝ նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացնելով։ Վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել դատական կարգադրիչների եւ հարազատների միջեւ։
Հիշեցնենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։
Դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
Այս գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ տարբեր պատճառաբանություններով։ Այդ հանգամանքը զոհվածների ծնողներին բարկացրել էր, եւ նրանք մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, պահանջելով՝ օբյեկտիվ քննել իրենց բողոքը եւ պատշաճ ընթացակարգ տալ։
Լրահոս
- Ուկրաինայում հայտարարել են՝ երկրի ենթակառուցվածքներին 95 միլիարդ դոլարի վնաս է հասցվել 23:02 5 Հուլիս 2022
- Իտալիայում տաքսու վարորդները զանգվածային գործադուլ են հայտարարել 22:50 5 Հուլիս 2022
- Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական խմբաքանակի մասին 22:38 5 Հուլիս 2022
- Վերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» 22:29 5 Հուլիս 2022
- «Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ 22:16 5 Հուլիս 2022
- Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ 21:56 5 Հուլիս 2022
- Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Իսպանիա 21:45 5 Հուլիս 2022
- Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան և Չինաստան կրճատվում է 21:33 5 Հուլիս 2022
- Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով 21:18 5 Հուլիս 2022
- Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 21:07 5 Հուլիս 2022
- Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը 20:53 5 Հուլիս 2022
- Պուտինը ռեզիդենտների կողմից արտարժույթը հայրենադարձելու մասին հրամանագիր է ստորագրել 20:37 5 Հուլիս 2022
- Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին 20:25 5 Հուլիս 2022
- Պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան՝ «Изгнанная» 20:15 5 Հուլիս 2022
- Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը 19:53 5 Հուլիս 2022
- Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նախընտրելի անունները 19:39 5 Հուլիս 2022
- ՔՊ-ն ընտրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի խորհրդի անդամներ. Նրանց շարքում է Կարեն Անդրեասյանը 19:28 5 Հուլիս 2022
- Երբ շնորհավորում է իշխանությունը՝ զգացողություն է, թե դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է զոհի արյունը.Արսեն Բաբայան 19:20 5 Հուլիս 2022
- Մամիկոնյաց փողոցում եւ Կոմիտասի պողոտայում վթարային գազանջատումներ են 19:08 5 Հուլիս 2022
- Նիկոլի ու եղջերուների լուսանկարը նոր խայծ է՝ լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան 18:56 5 Հուլիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
21:18 5 Հուլիս 2022 Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով
-
21:07 5 Հուլիս 2022 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
-
20:53 5 Հուլիս 2022 Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը
Քաղաքականություն
-
22:29 5 Հուլիս 2022 Վերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» Վերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո»
-
22:16 5 Հուլիս 2022 «Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ «Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ
-
21:56 5 Հուլիս 2022 Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ