00:29:20 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գերմանիան մտադիր է բանակցություններ սկսել պաշտպանական արդյունաբերության հետ

    23:35 26 Հունվար 2023

    Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթ բանակցություններ կսկսի պաշտպանական արդյունաբերության հետ՝ սպառազինությունների գնումներն արագացնելու եւ զինամթերքի մատակարարումներն ավելացնելու համար, հաղորդում է Reuters-ը:

    «Իմ հիմնական խնդիրն այժմ պաշտպանական արդյունաբերության հետ բանակցություններ սկսելն է՝ գնումների ժամկետները զգալիորեն կրճատելու նպատակով»,-ասել է նա Գերմանիայի արեւելքում՝ Ալտենգրաբոուում զորավարժությունների շրջանակում։

    «Զինամթերքի համատեքստում դեռ քանակի հարց կա։ Սա եւս մեկ թեմա է, որը ես կբարձրացնեմ պաշտպանական արդյունաբերության հետ իմ բանակցություններում, հավանաբար արդեն հաջորդ շաբաթ»,-հավելել է նա։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ