05:17:21 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանում ավելի քան 700 բանտարկյալների ազատ են արձակել Ուելսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո

    01:53 30 Նոյեմբեր 2022

    Իրանի իշխանություններն ազատ են արձակել 715 բանտարկյալների Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ուելսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո, հաղորդում է Fars գործակալությունը։ Որոշումն ընդունվել է Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավար Գոլյամ Հոսեյն Մոհսենի Էջեյիի կարգադրությամբ:

     

    Իրանի դատական իշխանության ղեկավարը բարձր է գնահատել իրանցի ֆուտբոլիստների հաղթանակը՝ նշելով նրանց «նախանձախնդիր վերաբերմունքը աշխարհի առաջնությունում, որը Իրանի ժողովրդին ուրախություն եւ երջանկություն պարգեւեց՝ դառնալով ազգային միասնության, կոլեկտիվիզմի ոգու դրսեւորում»։ 

     

     

    Նոյեմբերի 25-ին Իրանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Ուելսի թիմին։ Սա իրանցիների երրորդ հաղթանակն է աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու ողջ պատմության ընթացքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս